22.12.20
ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Համայնքի բնականոն զարգացման կարևորագույն առանցքը համայնքապետարան-բնակիչ փոխհամագործակցությունն է: Հարգելի բնակիչներ, Քասախ համայնքի կայուն զարգացման նշանակալից առաջընթացը սերտորեն կապված է Ձեր կողմից վճարվող հարկային պարտավորությունների հետ՝ աղբահանության վճար, հողի հարկ, գույքահարկ: Տեղեկացնում ենք նաև, որ համայնքապետարանը աշխատելու է մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը: ՈՒստի, խնդրում ենք Ձեզ վճարումները կատարել մինչև նշված ժամկետի ավարտը: Հիշեցնենք,որ գույքահարկի, հողի հարկի, աղբահանության , հասցեի տրամադրման վճարումները կարող եք իրականացնել նաև առանց համայնքապետարան այցելելու` TELCELL տերմինալների միջոցով:
|
|
04.10.20
ՔԱՍԱԽՆ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ
|
Արցախցի մեր հյուրերի կարիքների գնահատման և սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով, Քասախի համայնքապետարանում, զորհավաքային շտաբին կից ձևավորվել է արագ արձագանքման խումբ: Շնորհակալություն ենք հայտնում Քասախում գործող մեր տնտեսվարող սուբյեկտներին, անհատներին, «Քասախն հանուն Արցախի» սոցիալական նախաձեռնությանը մասնակցելու՝ համայնքապետարանի հետ փոխգործակցության, կամ ինքնաբուխ մարդասիրական կամքի դրսևորման համար:Հարգելի բնակիչներ, ովքեր կցանկանան մասնակցել նախաձեռնությանը՝ մեր հյուրերին պարենային ապրանքներով, հանդերձանքով, դեղորայքով, կացարանով ապահովվելու համար, կարող են դիմել Քասախի համայնքապետարան հեռ. 098-44-03-24: Տեղեկացնենք, որ համայնքի խոշոր առևտրի սրահներում առկա է ...
Մանրամասն |
|
30.09.20
ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՍՏԱՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Քասախ համայնքի հարգելի բնակիչներ Արցախում ռազմական գործողությունների հետևանքով տեղի բնակիչներին Ձեր բնակարաններում ապաստան տալու դեպքում, խնդրում ենք դիմել Քասախի համայնքապետարան` տեղահանված անձանց հաշվառելու համար ( ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր):
|
|
29.09.20
ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՎՍ 2 ՋՈԿԱՏ ԴԵՊԻ ՌԱԶՄԱՃԱԿԱՏ
|
https://www.facebook.com/100028773849002/videos/pcb.440328623602929/440395020262956/
|
|
27.09.20
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Արցախի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Նման իրավիճակներում Քասախցին միշտ էլ պատրաստակամ է հայրենիքի պաշտպանությանը: Վաղ առավոտից Քասախի համայնքապետարան են այցելում մեր համայնքի կամավորականները, ԵԿՄ անդամները:
|
|
27.09.20
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
Հայաստանի Զինված Ուժերին կցագրված մեր բնակիչներին, ովքեր Քասախի համայնքապետարանի կողմից իրազեկվել են զորահավաքի մեկնելու վերաբերյալ, կոչ ենք անում անհապաղ ներկայանալ տարածքային զինկոմիսարիատ...
|
|
21.09.20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հայաստանի Հանրապետությունը՝ Պատմական Հայաստանի, Առաջին Հանրապետության և Խորհրդային Հայաստանի շարունակությունն ու ժառանգորդն է: Հայաստանի Հանրապետության վերածննդի գերական, և հայ ազգի ինքնության կարևորագույն առանցքը մեր պետության անկախացումն է: Անկախությունը մենք ձեռք բերեցինք 21/09/1991թվականին՝ մեր ժողովրդի միասնականության, հայրենասիրական նվիրումի, բանականության շնորհիվ: Հավերժ փառք այն մարդկանց հիշատակին, ովքեր մարտիրոսվեցին հանուն անկախության: Մեծ հպարտությամբ կուզեմ նշել, որ Անկախության կերտման գործընթացներում զգալի դեր են ունեցել Քասախցիները: Շնորհավոր տո՛նդ, անկախ, ազատ Հայաստան, շնորհավոր տոնդ Հայաստանի հանրապետության քաղաքացի: Միշտ լինենք միասնական, անկոտրում կամքով և հայրենասիրական ոգով ...
Մանրամասն |
|
17.09.20
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԳԾԱՆՇՈՒՄՆԵՐ
|
Ներհամայնքային ճանապարհների գծանշման աշխատանքներ․․․
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |