Այսօր: Կիրակի, 16 Հունիսի 2019թ.
Քասախի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 278
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.06.19 ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2019 թվականի հունիսի 10-ին, ժամը 1100-ին  կկայանա  Քասախ համայնքի   ավագանու հերթական նիստ:  Նիստը տեղի կունենա  Քասախի համայնքապետարանի վարչական շենքում՝  նիստերի դահլիճում:

24.05.19 ՇՆՈՐՀԱՎՈՐ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ»

    Սիրելի' շրջանավարտներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ «Վերջին զանգի» կապակցությամբ: Թո'ղ հաստատուն լինի ձեր նորամուտը  դեպի մեծ կյանք`  նորանոր ձեռքբերումներով և հաղթանակներով լեցուն: Հիշե՛ք` դուք եք մեր երկրի ապագան, դուք եք կերտելու մեր հայրենիքի «վաղվա օրը»: Մաղթում եմ ձեզ անսահման հաջողություններ, նպատակների իրականացում, կամք ու համբերություն կյանքի փորձություններից պատվով դուրս գալու համար:

      Քասախ համայնքի ղեկավար` Ա. Մկրտչյան

23.04.19 Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, կազմակերպվող սպայական դասընթացների և ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության պայմանների վերաբերյալ

Հարգելի բնակիչներ

Հայտնում ենք Ձեզ, որ «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132 որոշման համաձայն՝ սույն թվականի մարտի 1-ից տարածքային զինվորական կոմիսարիատներում սկսվել են 2019 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները, որի շրջանակներում, նույն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 19-րդ կետիպահանջների համաձայն՝ կատարվում է նաև պաշտպանության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի («Ես եմ», «Պատիվ ունեմ»), կազմակերպվող սպայական դասընթացների և ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության պայմանների վերաբերյալ զորակոչիկների իրազեկում: 

09.04.19 ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2019 թվականի ապրիլի 11-ին ժամը 1100-ին  կկայանա  Քասախ համայնքի   ավագանու արտահերթ նիստ:  Նիստը տեղի կունենա  Քասախի համայնքապետարանի վարչական շենքում՝  նիստերի դահլիճում:

01.04.19 ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2019 թվականի ապրիլի 8-ին ժամը 1100-ին  կկայանա  Քասախ համայնքի   ավագանու հերթական  նիստ:  Նիստը տեղի կունենա  Քասախի համայնքապետարանի վարչական շենքում՝  նիստերի դահլիճում:

23.03.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Այսօր Քասախ համյանքի բնակիչները, հիմնարկների կոլեկտիվները, միջնակարգ դպրոցի ուսուցիչները և աշակերտները մասնակցեցին արդեն ավանդույթ դարձած համապետական շաբաթօրյակին: Համայնքի ղեկավարի գլխավորությամբ համայնքի ամբողջ տարածքը մաքրվեց կենցաղային աղբից և ծառի չորացած ճյուղերից:

12.03.19 ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Հարգելի բնակիչներ

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում 2019թ.-ի մարտի 23-ին Քասախ համայնքում կկայանա համապետական շաբաթօրյակ: Ակնկալում ենք Ձեր գործուն և ակտիվ մասնակցությունը Ձեր բակային տարածքների մաքրման հարցում:

Համայնքապետարանը կտրամադրի համապատասխան մաքրման միջոցներ և տեխնիկա կուտակված աղբը տեղափոխելու համար:

Տեղեկացնում ենք նաև, որ համաձայն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2019թ.-ի մարտի 11-ի N 01/15.1/1820-19 հանձնարարականի, խստիվ արգելվում է բնակչության կողմից համայնքի տարածքում չվերահսկվող հրկիզումները: 

Միասին մաքրենք և բարեկարգենք մեր համայնքը:

Հարգանքներով՝ Քասախի համայքապետարան:

11.03.19 «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի բնակիչներ

Տեղեկացնում ենք, որ  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի  23.01.2019  թվականի   13-Ա/1 հրամանով հաստատված կանոնակարգի  համաձայն` ս/թ   հունիս-սեպտեմբեր  ամիսներին  անց  է  կացվելու  <<Գյուղական   մարզական  խաղեր>>  հանրապետական  մրցաշարը:

Ցանկացողները մրցաշարի կանոնակարգը և հայտի ձևը կարող են ստանալ Քասախի համայնքապետարանից: 

    

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
գնումներ
Ն. Ավետիսյան փողոցի ասֆալտապատման աշխատաքներ
Ավագանու հերթական նիստ 03.12.2018
 Քասախի «Արուսյակ» մանկապարտեզի վերանորոգման մրցու
Քասախ համայնքի աշխատ․ քարտուղարի պարզաբանումը
Հանրային բաց լսումներ
Մաքուր մոլորակ և մաքուր Քասախ համայնք
Քասախ համայնքի ավագանու անդրանիկ նիստ
Քասախ համայնքի ավագանու 21.01.2019թվականի 2-րդ արտ
Քասախ համայնքի ավագանու 21.01.2019թվականի 2-րդ արտ
Քասախ համայնքի ավագանու 15.01.2019թվականի 1-ին նիս
Հանդիպում առաջին դասարան հաճախող երեխաների հետ
Հասատան ներկայացնել անգլերեն լեզվով
Համայնքապետարանի նիստերի դահլիճի բացում
պարզաբանում ստուգումների արդյունքների վերաբերյալ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Քասախ

(098) 44-03-24, (093) 08-07-06

kasakh-village@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10024786@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՍԱԽԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner