Այսօր: Կիրակի, 17 Փետրվարի 2019թ.
Քասախի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՍԱԽ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



Հայտարարություն համայնքապետարանոի թափուր պաշտոնների վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Աշխեն Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/01/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
01/03/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

      Կոտայքի մարզի Քասախի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի հետևյալ թափուր պաշտոններն զբաղեցնելու համար.

 

ա)  Կոտայքի մարզի Քասախի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-2)    

 

            Քարտուղարի հանձնարարաությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. օրենքով սահմանված կարգով, որպես լիազոր ներկայացուցիչ հանդես է գալիս բոլոր դատական ատյաններում, ինչպես հայցվոր, այնպես էլ որպես պատասխանող, ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում. համայնքի բնակիչներին տալիս է իրավաբանական խորհրդատվություն, հարկերը և օրենքով սահմանված վճարումները չվճարող անձանց նկատմամբ, օրենքով սահմանված կարգով, կիրառում է համապատասխան միջոցներ.իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով, օրենքով, համայնքի ղեկավարի կողմից ընդունած որոշումներով և կարգադրություններով սահմանված այլ լիազորություններ.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  պահանջվում է՝

  • Առնվազն միջնակարգ կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ունի ՀՀ «Սահմանադրության» «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի մասին», «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»,օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

բ)  Կոտայքի մարզի Քասախի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-3)    

 

Քարտուղարի հանձնարարաությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. օրենքով սահմանված կարգով, իրականացնում է իրականացնում է համայնքի բնակիչների հաշվառումը, ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, իրականացնում է փաստաթղթերի պատճենների և կրկնօրինակների տրամադրումը հա­մայն­քի արխիվից, իրականացնում է միջոցներ տեխնոլոգիական աղետները կանխելու, տարերեային և տեխնո­լագիական աղետների հետևանքները վերացնելու ուղղությամբ իրականացնում է համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական հիմ­նարկ­ների ու կազմակերպությունների գործունեությունը, աջակցում է քաղաքացիական պաշտպանության մարմինների գործունեությանը, աջակցում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը.իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով, օրենքով, համայնքի ղեկավարի կողմից ընդունած որոշումներով և կարգադրություններով սահմանված այլ լիազորություններ.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  պահանջվում է՝

  • Առնվազն միջնակարգ կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ունի ՀՀ «Սահմանադրության» «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի մասին», «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

 

գ)  Կոտայքի մարզի Քասախի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ (ծածկագիր 3.1-5)    

 

  Քարտուղարի հանձնարարաությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. օրենքով սահմանված կարգով իրականացնում է հարկման բնագավառում վերապահված լիազորություններ, աջակցում է համայնքի սանիտարական վիճակի բարելավմանը, առողջապահական մարմինների` սանի­­տարահիգիենիկ, հակահամա­ճարա­կային և կարանտինային միջոցառումների իրականաց­մա­նը, իրականցնում է համայնքում աղհանաության ծառայության վճարների գանձում, իրականացնում է գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխատանքները, մասնակցում է համայնքի զինապարտների գրանցամատյանի օրենքով սահմանված կար­գով վարման աշխատանքներին, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություն զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները տարածքային զինվորական կոմիսարիատ ներկայացնելու  համար, իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով, օրենքով, համայնքի ղեկավարի կողմից ընդունած որոշումներով և կարգադրություններով սահմանված այլ լիազորություններ.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  պահանջվում է՝

  • Առնվազն միջնակարգ կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ունի ՀՀ «Սահմանադրության» «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի մասին», «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»,օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

     

    դ) Կոտայքի մարզի Քասախի համայնքապետարանի աշխատակազմի 1-ին  կարգի մասնագետ  (  ծածկագիր 3.2-1)     

   ապահովում է համայնքի ղեկավարի և հասարակայնության, լրատվության միջոցների հետ կապերը, նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը.իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի խնդիրների լուծման ուղղությամբ, մասնակցում է համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին Հայաստանի Հան­րապե­­տու­­թյան օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացման աշխատանք­նե­րին, մասնակցում է համայնքում սոցիալական աջակցություն ստացողի անհատական սոցիալական ծրագրի մշակման և իրականացման աշխատանքներին, պահպանում է իր կողմից սպասարկվող անձանց (ընտանիքներին) սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, առաջարկություններ է ներկայացնում սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի բարե­լավման ուղղությամբ, առաջարկություններ է ներկայացնում հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիք­ների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման ուղղու­թյամբ, նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը, իրականացնում է վճարովի հասարա­կական աշխատանքներ, իրականացնում է սույն պաշտոնի  անձնագրով սահմանված  այլ լիազորություն­ներ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար  պահանջվում է՝

Առնվազն միջնակարգ կրթություն, կամ «Սո­ցիալական աշխա­տանքի» բարձրագույն մասնագիտական կրթություն կամ ունի բարձրագույն կրթու­թյուն և ավարտել է «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման դաս­ըն­թաց­ներ, ստա­ցել է համապատասխան վկայական, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ունի ՀՀ «Սահմանադրության» «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի մասին», «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

 

դ) Կոտայքի մարզի Քասախի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ  կարգի մասնագետ  (  ծածկագիր 3.3-1)     

 ստորագրում է իր անունից պատրաստվող փաստաթղթերը. իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ. ապահովում է համայնքի ղեկավարի և հասարակայնության, համայնքի բնակչության, լրատվության միջոցների հետ կապերը, նպաստում է համայնքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը,աջակցում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահ­պա­նու­թյանը, հաշվառում, դասակարգում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային, բնական և տուրիստական-ռեկրեացիոն ռեսուրսների մասին տեղեկատվությունը, աջակցում է երիտասարդության դերի բարձրացմանը, հանրակրթական դպրոցների գործու­նեու­թյանը, իրականացնում է Հայաստանի Հանրապետության տոների հիշատակի օրերի հետ կապված միջոցառումներ, աջակցում է բնակչության, հատկապես երիտասարդության, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, աջակցում է արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնա­գոր­­ծու­նեու­թյան  զարգացմանը. Քարտու­ղարի հանձ­նարա­րու­թյամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման, իրականացնում է սույն պաշտոնի  անձնագրով սահմանված  այլ լիազորություններ:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար  պահանջվում է՝

  • Առնվազն միջնակարգ կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ունի ՀՀ «Սահմանադրության» «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի մասին», «Հողի հարկի մասին», «Գույքա­հար­­­­­­­կի մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

Մրցույթը  կկայանա  2019թվականի մարտի 1-ին ժամը 1100  - ին Քասախի  համայնքապետարանի  վարչական շենքում:

Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղ­թերը՝

  • դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս)

  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների  ու աշխատանքային  ունակությունների տիրա­պետ­ման տեսանկյունից  ներկայացվող պահանջների բավարարումը  հավաստող փաստաթղթերի ՝ դիպլոմ­ների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղե­կանք  համապատասխան մարմնից)  պատճենները բնօրինակների հետ միասին

  • արական սեռի անձինք  նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող  ժամանակավոր  զորակոչային  տեղամասին կցագր­ման  վկայականի պատճենը  բնօրինակի հետ միասին

  • մեկ լուսանկար   3x4  սմ չափի

  • անձնագրի պատճենը:

    Փաստաթղթերն ընդունման վերջնաժամկետն է 2019թվականի փետրվարի 14-ը  ներառյալ ժամը  900 –ից  մինչև   1800 –ն, բացի  շաբաթ և  կիրակի  օրերից:Քասախի  համայնքապետարանի  աշխատակազմում՝ հեռ.  (098) 44-03-24 կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք , Կոտայքի  մարզպետարանի  տարածքային կառավարման  վարչություն, հեռ.  (0223) 2-34-13, 2-73-01:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (64ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Քասախ

(098) 44-03-24, (093) 08-07-06

kasakh-village@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10024786@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՍԱԽԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner